Home » 2011 » Օգոստոս » 2 » Ամառային ամենահնչեղ տրանսֆերի ակնկալիքով
19:21
Ամառային ամենահնչեղ տրանսֆերի ակնկալիքով
 Ինչպես տեղեկացնում են բրիտանական The Daily Mirror հանդեսը և մի շարք այլ հեղինակավոր եվրոպական լրատվամիջոցներ, Միլանի "Ինտերը" համաձայնել է վաճառել իր առաջատար Ուեսլի Սնեյդերին "Մանչեսթեր Յունայթեդին": Կողմերը միմյանց միջև համաձայնության են եկել, մնում է միայն, որ Սնեյդերը համաձայնեցնի անձնական պայմանագիրը "Կարմիր սատանաների" հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերը ռեկորդային է "Մանչեսթեր Յունայթեդի" համար. անգլիացիները երբևէ չեն գնել ֆուտբոլիստի, ում տրանսֆերը կազմի շուրջ 40 միլիոն եվրո: Հաղորդվում է նաև այն մասին, որ ֆուտբոլիստն արդեն իսկ եղել է Մանչեսթերում և հանդիպում է ունեցել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Փաստորեն ծերուկ Ֆերգին այսքան ժամանակ թաքցնում էր իրականությունը` ընդհուպ մինչև վերջին շրջանում շոտլանդացին հայտարարում էր, որ Սքոուլզին կփոխարինեն սեփական կադրերով: Երևում է՝ Ֆերգյուսոնին հաջողվեց թաքցնել բանակցությունների իսկական էությունը կամ էլ շոտլանդացի մասնագետին Գլեյզերներն ու Դևիդ Ջիլլն արել են այնպիսի նվեր, որի մասին միայն երազել կարելի էր, անգամ Սըր Ալեքսի համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 531 | Added by: mu | Tags: Ուեսլի Սնեյդեր, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Ինտեր, տրանսֆեր, Մանչեսթեր Յունայթեդ, լրատվամիջոցներ, The Daily Mirror | Rating: 5.0/2
Total comments: 4