22:27 Ամառային տրանսֆերային պատուհան. մահացու րոպեներ | |
![]() * Սենեգալցի վետերան Պապա Բուբա Դիոպը վերադարձել է Անգլիա` պայմանագիր կնքելով "Վեսթ Հեմի" հետ: * Անգլիական "Ուիգանը" 3 տարով պայմանագիր է ստորագրել իսպանացի վիգեր Ալբերտո Կրուսատոյով, ով վեջին մի քանի տարիների ընթացքում հանդես էր գալիս իսպանկան "Ալմերիայում" և նրա հետ էկ դուրս էր դուրս էր մնացել իսպանական "Սեգունդա": * Անգլիական "Նյուքասլը" կարողացել է ձեռք բերել "Չառլթոնի" դարպասապահ Ռոբ Էլիոտին, որի միջոցով ցանկացել է իր հիմնական դարպասապահ Թիմ Կռուլին անհրաժեշտության դեպքում վստահելի կերպով փոխարինել: * "Սուոնսին" 2-ամյա պայմանագիր է ստորագրել 32-ամյա վետերան դարպասապահ Գերհարդ Տրեմելի հետ, ում վերջին ակումբը եղել է ավստրիական "Ռեդ Բուլը": * Լիսաբոնի "Սպորտինգ" կարողացավ ևս մեկ բումային ձեռքբերում ունենալ` 8.8 մլն եվրոյով գնելով Մադրիդի "Ատլետիկոյի" բրազիլացի կիսապաշտպան Էլիասին: Վերջինիս հետ կնքվել է 5-ամյա պայմանագիր: * ԱՄՆ-ի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Մայքլ Բրեդլին գերմանական "Մյունխենգլադբախից" տեղափոխվել է իտալական "Կիևո": Օրվա վերջում ամերիկացին պաշտոնապես կներկայանա լրագրողներին և նրանց կպատմի իր տրանսֆերի ֆինանսական կողմի մասին: * Ռուսական "Ռոստովը" կարողացել է պայմանագիր ստորագրել արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Օսկար Ախումադիի հետ, ով վերջին ժամանակներս հանդես էր գալիս մեքսիկական "Վերակրուս" ակումբում: Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամանակով: * 31-ամյա Քրիստիան Պոուլսենը, այդպես էլ չկարողանալով իր տեղը գտնել անգլիական "Լիվերպուլի" մեկնարկային կազմում, հեռացել է մերսիսայդյան ակումբից` տեղափոխվելով շատ համեստ "Էվիան" ակումբ: * Ֆրանսիական "Նանսին" այսօր կարողացել է վարձավճարային հիմունքներով պայմանագրեր կնքել Ֆրանսիայի "Լիգա 2" առաջնություն թռած "Մոնակոյի" եկու ֆուտբոլիստեր Թոմաս Մանգանի և Դանիել Նիկուլաեի հետ: Առաջինի հետ կնքված պայմանագրում կա մի կետ, ըստ որի` ցանկության դեպքում "Նանսը" կարող է գնել Թոմասի տրանսֆերն ամբողջությամբ: * "Եվրոպայի լիգայում" հանդես եկող "վորսկլի" մրցակից "Ստանդարտը" 4 տարվա պայմանագիր է ստորագրել ֆրանսիական "Նանտի" նախկին կիսապաշտպան Վիլյամ Բաինկեի հետ: Վերջում նշենք, որ շաբաթվա վերջում Ձեզ կներկայացնենք ամառային տրանֆերային պատուհանի ընթացքում իրականացված տրանսֆերներն ամբողջական կերպով:
| |
|
Total comments: 0 | |