Home » 2011»Հուլիս»14 » Ամբրոզինին ցանկանում է հասնել "Բարսելոնային"
11:39
Ամբրոզինին ցանկանում է հասնել "Բարսելոնային"
Իտալական "Միլանի" հենակետային 32-ամյա կիսապաշտպան Մասիմո Ամբրոզինին կարծիք է հայտնել, որ
իր թիմին նոր մրցաշրջանում կհաջողվի լավ արդյունքի հասնել "Չեմպիոնների
լիգայում"։ "Ռոսոներիների" ավագի կարծիքով, ներկա պահին "Միլանից" ուժեղ Եվրոպայում միայն "Բարսելոնան"
է։ "Այժմ բոլորից վեր է միայն "Բարսելոնան"։ Իսկ ահա "Միլանը" ևս մի քանի
ակումբների հետ գտնվում է միևնույն մակարդակի վրա։ Նոր մրցաշրջանում մենք
պատրաստ կլինենք մրցակցության։ Թիմը մեծ ցանկություն ունի հաղթել "Չեմպիոնների լիգան",-Անբրոզինիի խոսքերը մեջբերել է հանրահայտ La Gazzetta dello
Sport պարբերականը։