Երեկ նվաճելով Եվրոպայի Սուպերգավաթը՝ կատալոնական "Բարսելոնան" տիտղոսների ընդհանուր քանակով գերազանցեց իր սկզբունքային մրցակից Մադրիդի "Ռեալին": Այժմ կատալոնացիներն ունեն 76 տիտղոս, իսկ մադրիդցիները՝ 75.
այս մասին հայտնում է իսպանական հանրահայտ Marca հանդեսը: Դեռևս բոլորովին վերջերս թվում էր, թե "Ռեալին" գերազանցելն այդ ցուցքանիշով անհնար է, սակայն Խոսեպ Գվարդիոլայի` "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ դառնալուց հետո,երեք տարվա ընթացքում "կապտանռնագույնները"
նվաճել են 12 տիտղոս, այն դեպքում, երբ "Ռեալին" հաջողվել է նվաճել միայն մեկը:
|