Home » 2012 » Մարտ » 9 » Ամենահարուստ մարզիչը ՆԱ է
08:58
Ամենահարուստ մարզիչը ՆԱ է
 Ռուսական "Անժիի" գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը ներկայումս աշխարհում ամենաշատը վարձատրվող ֆուտբոլային մարզիչների լավագույն 10-յակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ այն կիսելով կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ. երկուսն էլ տարեկան մոտ 7.5 մլն եվրո են վաստակում:
   Ամենից շատ վաստակում է Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ում տարեկան աշխատավարձը կազմում է ուղիղ 10 մլն եվրո: Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վաստակում է տարեկան 6 մլն եվրո, իսկ ահա լավագույն հնգյակը տարեկան 5.9 մլն-ով եզրափակում է ֆրանսիական "ՊՍԺ"-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին:
   Հավելենք, որ լավագույն 10-յակում տեղ են գտել նաև Յուպպ Հայնկեսը, Ալեքս Ֆերգյուսոնը, Քեննի Դալգլիշը, Արսեն Վենգերը և Հարրի Ռեդնապը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 478 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0