Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ներկայիս գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը երեկ կեսօրին վերջապես հաստատել է, որ պատրաստվում է թոշակի անցնել և հաջորդ մրցաշրջանից հետո ինքն այլևս չի լինի "Կարմիր սատանաների" գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ առիթով բավականին հետաքրքիր տեսահոլովակ է հայտնվել համացանցում: Այդտեղ ներկայացվում են ֆուտբոլի պատմության 10 ամենից հաջողակ մարզիչները: Ի դեպ, նրանց թվում է նաև շոտլանդացի մասնագետը: