00:20 Ամենից շատ վաստակել է "Սիթին" | |
Ինչպես նշում են բրիտանական պարբերականները, արդեն հայտնի են, թե որքան գումարներ են ստանալու "Պրեմիեր լիգայում" հանդես եկած թիմերը: Հետաքրքիրն այն է, որ գոյություն ունի հետաքրքիր մի բանաձև, ըստ որի` "Պրեմիեր լիգայի" բյուջեի մի մասը, որը կազմում է դրա 50 տոկոսը, կիսվում է բոլոր թիմերի միջև. դրա 25 տոկոսը տրվում է թիմերին իրենց զբաղեցրած դիրքերի համար, իսկ ահա մնացած 25 տոկոսը` ակումբներին փոխանցվում է` հաշվի առնելով այն փաստը, թե քանի հեռուստաընկերություն է գնել այդ հանդիպումը ցուցադրելու թույլտվությունը: Այսպիսով, անգլիական "Պրեմիեր լիգայում" ամենից շատ գումար է վաստակել չեմպիոնը` "Մանչեսթեր Սիթին". "քաղաքաբնակների" վաստակած գումարը կազմում է շուրջ 60,602,289 ֆունտ: Ստորև կարող եք տեսնել ամենից շատ գումար վաստակած ակումբների լավագույն քսանյակին. "Մանչեսթեր Սիթին"-£60,602,289; "Մանչեսթեր Յունայթեդ" – £60,325,337; "Արսենալ" – £56,223,505; "Տոտենհեմ" – £57,380,883; "Նյուքասլ" – £54,235,271; "Չելսի" – £54,436,429; "Էվերթոն" – £48,900,267; "Լիվերպուլ" – £54,360,635; "Ֆուլհեմ" – £47,390,143; "Վեստ Բրոմվիչ" – £46,635,081; "Սոունսի" – £45,880,019; "Նորվիչ" – £45,603,067; "Սանդեռլենդ" – £44,369,895; "Սթոք Սիթի" – £43,614,833; "Ուիգան" – £42,859,771; "Ասթոն Վիլլա" – £42,104,709; "Քուինզ Պարկ Ռենջերս" – £43,262,087; "Բոլթոն" – £40,594,585; "Բլեքբեռն" – £40,317,633; "Վուլվերհեմփթոն" – £39,084,461. | |
|
Total comments: 0 | |