09:18 "Ամերիկայի գավաթ". անակնկալները շարունակվում են | |
Այսօր վաղ առավոտյան "Ամերիկայի գավաթի" խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում կայացան հերթական երկու հանդիպումները Բրազիլիայի ու Պարագվայի, ինչպես նաև Չիլիի ու Վենեսուելայի ազգային հավաքականների միջև, որոնք հերթական խոշոր անակնկալը գրանցեցին այս մրցաշարում:
Նախ նշենք, որ աշխարհի 5-ակի չեմպիոնները թողեցին ասպարեզը և ստիպված են տուն վերադառնալ: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն անցան "դեղձանիկների" խաղային ու տարածքային առավելությամբ, սակայն ոչ ոք չկարողացավ խոցել Պարագվայի դարպասը. Նեյմարը նույնիսկ կարող էր խոշոր հաշվով հաղթանակ բերել իր թիմին, եթե օգտագործեր իրեն ընձեռված նպաստավոր պահերի գոնե կեսը: Հանդիպման 120 րոպեներն ավարտվեցին առանց դարպասի գրավման, և նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին պարագվայցիները: Իհարկե, պարագվայցիների հիմնական դարապասապահ Գուստո Վիլյարից, ով ողջ խաղի ընթացքում զբաղվում էր իր թիմին փրկելով վերահաս գոլերից, առանձնակի մեծ ջանքեր չպահանջվեցին Պարագվայի հավաքականի բաղձալի հաղթանակը 11 մետրանոց հարվածաշարում ձևակերպելու համար, քանի որ բրազիլացիներից ոչ ոք չէր կարողանում նորմալ 11 մետրանոց իրացնել. 4 հարվածներից և ոչ մեկը դիպուկ չստացվեցին (երեք անգամ բրազիլացիները շեղ հարվածեցին (Ֆրեդ, Էլանո, Անդրե Սանթոս), իսկ մեկ դեպքում (Տիագու Սիլվա) հարվածը հետ մղեց մրցակցի դարպասապահը: Իսկ ահա Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստներին բավական եղավ ընդամենը 2 դիպուկ հարված, որպեսզի կարողանան ծնկի բերել աշխարհի 5-ակի չեմպիոններին: Այս խաղից հետո պարագվայցիները սպասում էին իրենց մրցակցին, որը որոշվելու էր Չիլի-Վենեսուելա խաղից հետո:Այդ հանդիպումն էլ շատ անակնկալ ելք ունեցավ: Չիլիացիները չկարողացան արժանի հարված տալ վենեցուելացիներին և ստիպված էին գլխիկոր թողնել ասպարեզը: Ընդհանուր առմամբ այս խաղում չիլիացիներն ընդհանուր վերցրած այնքան էլ վատ չէին գործում, ուղղակի նրանց համար անսպասելի եղավ, երբ վենեսուելացիները բացեցին խաղի հաշիվը: Իհարկե, երկրորդ խաղակեսում հարձակվող Ումբերտո Սուազոյի ջանքերով Չիլին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ 1-1, սակայն հանդիպման 80-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկելով չիլիացիների դարպասը՝ Վենեսուելան արդեն կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Հ.Գ.: Այս հանդիպումներից անշուշտ մեծ եկամուտներ ունեցան համաշխարհային խոշոր բուքմեյքերական գործակալությունները: Մի՞թե ինչ որ մեկը կասկածում էր, որ գոնե աստղերով համալրված երիտասարդ Չիլին չի կարող հաղթահարել Վենեսուելայի արգելքը: | |
|
Total comments: 1 | |
| |