Home » 2011 » Սեպտեմբեր » 5 » Ամռան ընթացքում Տևեսն անկուշտ է եղել
23:17
Ամռան ընթացքում Տևեսն անկուշտ է եղել
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի կամակոր հարձակվող Կառլոս Տևեսը լրագրողներին խոստովանել է, որ այս ամռանը նա դեպրեսիայի պատճառով ավելորդ քաշ է հավաքել, քանի որ անընդհատ կերել է և արդյունքում ստիպված է եղել բուժհետազոտություն անցնել կլինիկայում: Հեղինակավոր The People պարբերականը մեջբերում է աիգենտինացու խոսքերը. "Ես այս ամռանը անձնական ճգնաժամ ապրեցի, ավելորդ 5-6 կիլոգրամ հավաքեցի, ինչից հետո ստիպված եղա բուժհետազոտություն անցնել: Ես դեպրեսիայի մեջ էի, այդ իսկ պատճառով անվերջ ուտում էի: Այդ մասին գիտեն միայն իմ ընտանիքը և ընկերներս":
Հիշեցնենք, որ 27-ամյա արգենտինացին ցանկանում էր լքել "քաղաքաբնակների" մարզաբազան և հանդես գալ տանն ավելի մոտ` օրինա` արգենտինական "Կորինտիանսում", սակայն նրա տեղափոխությունը "Կորինտիանս" այդպես էլ չկայացավ, իսկ ահա Արգենտինայի հավաքականի կազմում Տևեսն անհաջող հանդես եկավ "Ամերիկայի գավաթում" և չկարողացավ դիպուկ իրացնել Ուրուգվայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 516 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0