Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական հեղինակավոր L'Equipe մրազական պարբերականը, արդեն այսօր "ՊՍԺ"-ն կարող է ներկայացնել իր նր գլխավոր մարզչին: Այսօրվա համար ասուլիս է հրավիրված, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, իտալացի մասնագետ Կառլո Անչելլոտին ներկայացվելու է ֆրանսիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելլոտիի գլխավորած վերջին ակումբը եղել է Լոնդոնի "Չելսին", որի հետ նա հասել է մի շարք հաջողությունների: