Home » 2013 » Հունվար » 10 » Անչելոտտին հերքում է տարածված լուրերը
22:26
Անչելոտտին հերքում է տարածված լուրերը
 Ֆրանսիական "ՊՍԺ"-ի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է այն ինֆորմացիան, թե իբր իր գլխավորած փարիզյան թիմը շատ շուտով կհամալրվի չինական "Շանհայ Շենուայի" ֆրանսիացի հարձակվող Նիկոլա Անելկայով: "Նիկոլան ուղղակի ցանկացել է պարապել մեզ հետ, որպեսզի լավ մարզավիճակ պահպանի: Մենք ընդհանրապես չենք պատրաստվում նրան ձեռք բերել: Անելկան ժամանակին խաղացել է իմ ղեկավարությամբ, մենք բավականին ջերմ հարաբերությունների մեջ ենք: Ես ուղղակի թույլ եմ տվել, որ նա մարզվի մեր թիմի հետ",- ասել է իտալացի մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 373 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0