Home » 2011 » Օգոստոս » 13 » Անչելոտտին կարող է աշխատանք գտնել Ֆրանսիայում
11:34
Անչելոտտին կարող է աշխատանք գտնել Ֆրանսիայում

 Ինչպես տեղեկացնում են համաշխարհային մարզական ԶԼՄ-ները, փարիզյան "ՊՍԺ"-ն մտադիր է փոխարինել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեին, քանի որ ակումբի ղեկավարները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել իտալացի հանրահայտ մասնագետ Կառլո Անչելոտտիին:

Հիշեցնենք, որ Անչելոտտին 2001-2009թթ. աշխատել է իտալական "Միլանում", իսկ վերջին երկու մրցաշրջաններն անց է կացրել Լոնդոնի "Չելսիում", որի կազմում էլ հաղթել է երկրի առաջնությունը, գավաթը և Սուպերգավաթը: 

Հավելենք, որ փարիզցիների ղեկավարությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ թիմը Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում սեփական հարկի տակ թեկկուզ նվազագույն հաշվով զիջել է "Լորյենին":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0