14:02 Անչելոտտին "փակել է" Մոուրինյոյի "օդը" | |
Փարիզյան "ՊՍԺ"-ի իտալացի տիտղոսակիր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին էլ օրերս նշել է, որ մտադիր է դեռ եկար ժամանակ մարզել փարիզյան ակումբը և ինքը չի պատրաստվում ինչ-որ նվաճումների հասնելուց հետո հեռանալ Ֆրանսիայից: "Իմ ապագան այժմ Փարիզն է: Ես իրոք շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Հիանալի հարաբերություններ ունեմ թե՛ ֆուտբոլիստների, թե՛ երկրպագուների, թե՛ այս ակումբի ղեկավարության հետ: Ես չեմ մտածում ուրիշ ակումբների մասին. իմ ապագան հենց այստեղ է: Ինչ վերաբերում է Ժոզե Մոուրինյոյին, ապա նա ստիպված կլինի դեռևս երկար սպասել "ՊՍԺ"-ն գլխավորելու համար",- ասել է իտալացի անվանի մարզիչը` հասկացնելով ողջ աշխարհին, որ անգամ "Յուրահատուկը" տեղ չունի փարիզյան գերհզոր թիմում:
| |
|
Total comments: 0 | |