10:38 Անչելոտտին սպասման մեջ է | |
Լոնդոնի "Չելսիի" իտալացի գլխավոր մարզիչ
Կառլո Անչելոտտին բրիտանական the SUN պարբերականի լրագրողի հետ զրույցում խոստովանել է, որ ինքը մտովի արդեն պատրաստ է անհաջող
մրցաշրջանի պատճառով սպասվող իր պաշտոնանկությանը:
Անգլիայի "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակում ներկա պահին "Չելսին" զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար "Մանչեսթեր Յունայթեդին" զիջելով 3 միավորով: Ավելի վաղ թիմը դուրս էր մնացել "Անգլիայի գավաթի", "Անգլիական Լիգայի գավաթի" և "Չեմպիոնների լիգայի" խաղարկություններից: "Չելսիի" հետ ես դեռևս ունեմ մեկ տարվա գործող պայմանագիր, բայց ակնհայտ է, որ նման կարգի ակումբում բոլորն էլ նպատակամղված են հաղթանակների, սակայն եթե տիտղոսները բացակայում են, ապա պետք է մտածել փոփոխությունների մասին: Այժմ մեզ մնում է միայն ավարտել մրցաշրջանը, այնուհետեւ ամեն ինչ պարզ կլինի: Իմ ցանկությունն է` մնալ "Չելսիում": Իսկ եթե ես պաշտոնանկ կլինեմ, ապա պատրաստ եմ քննարկելու նոր առաջարկություններ",-ասել է Անչելոտտին: Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին Լոնդոնի "Չելսիի" ղեկին է կանգնած սկսած 2009թ.-ից, իսկ մինչ այդ գլխավորում էր իտալական "Միլանը": | |
|
Total comments: 1 | |
| |