Լոնդոնի "Արսենալի" բրազիլացի ձախ եզրային պաշտպան Անդրե Սանթոսը, ով բավականին ծանր վնասվածք էր ստացել դեռևս անցած տարվա դեկտեմբերին, արդեն վերադարձել է ընդհանուր խումբ և պատրաստվում է "Նյուքասլի" դեմ կայանալիք մոտակա կարևոր հանդիպմանը: Սպասվում է, որ պաշտպանը գոնե խաղավերջում կհայտնվի մարզադաշտում՝ ուրախություն պարգևելով "զինագործների" երկրպագուներին։ Միայն հիշեցնենք, որ ֆուտբոլիստը գնվել էր "Արսենալի" կողմից ամռանը: