17:44 Անդրեա Անիելի. "Մենք գնելու ենք ֆուտբոլիստներին իրենց իրական արժեքներով" | |
Թուրինի "Յուվենթուսի" նախագահ Անդրեա Անիելին, նկատի ունենալով Մադրիդի "Ատլետիկոյի" կողմից ստացած մերժումն Ագուերոյին ձեռք բերելու համար, ասել է, որ չի պատրաստվում ավելի մեծ գումար տալ Ագուերոյի համար, քանի որ իրենք առաջարկել են այնքան գումար, որքան այժմ արժե Ագուերոն: Իտալական Football Italia ռադիոկայանը մեջբերում է Անիելիի խոսքերը. "Յուվենթուսում" բոլորն էլ լավ գիտակցում են, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է ակումբը գնի մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների: Այո, ես ինքս էլ դա շատ լավ եմ հասկանում, սակայն մենք չենք պատրաստվում մասնակցել գների մրցավազքին: Պատրաստ ենք գնելու այն ֆուտբոլիստներին, ովքեր իրենց իրական արժեքներով են վաճառվում: Որպես օրինակ կարող եմ բերել Ալեքսիս Սանչեսին և Գոնզալո Հիգուայինին: Սակայն, ցավոք սրտի, ոչ բոլորն են ցանկանում մեզ նման մտածել":
| |
|
Total comments: 0 | |