Home » 2011 » Սեպտեմբեր » 21 » Անդրեա Անյելի. "Չեմ ցանկանում գերագնահատել թիմիս"
12:59
Անդրեա Անյելի. "Չեմ ցանկանում գերագնահատել թիմիս"
 Թուրինի "Յուվենթուսի" նախագահ Անդրեա Անյելին Իտալիայի առաջնության չորրորդ տուրի շրջանակներում "Բոլոնիայի" դեմ կայանալիք խաղից առաջ ընդգծել է, որ երկու հաղթանակներից հետո սկուդետտոյի մասին խոսելը դեռ վաղաժամ է: Թուրինյան ակումբի նախագահի խոսքերով` պետք չէ գերագնահատել առաջին խաղերի արդյունքները, քանի որ առջևում դեռևս շատ խաղեր կան և շատ բաներ կարող են փոփոխվել: Երիտասարդ բիզնեսմենն ասել է. "Այս պահին Իտալիայի առաջնությունում միայն երկու տուր է անցկացվել: Այո, "Յուվենթուսը" հաղթանակներ է տոնել և դա շատ կարևոր է: Այնուամենայնիվ, այս հանդիպումների նշանակությունը գերագնահատել և ինչ-որ եզրակացություններ անել չարժե: Առջևում դեռևս 36 խաղ կա: Ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթի պես` այն էլ ոչ մեկ անգամ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0