Չինական "Շանհայ Շենհուայի" ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան հնարավոր է այս ձմռանն էլ վերադառնա իրեն` գրեթե հարազատ դարձած անգլիական Պրեմիեր լիգա: Անվանի The Telegraph պարբերականն այսօր հայտնել է, որ "ռեինջերների" նորաթուխ գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը տեղեկացրել էր "ՔՊՌ"-ի ղեկավարությանը` չինական հարուստ ակումբին պաշտոնական առաջարկ անելու մասին, որն արդեն ընդունվել է անգլիական ակումբի ղեկավարության կողմից: