Home » 2011 » Ապրիլ » 16 » Անգլիական "Պրեմիեր լիգա". 33-րդ տուրի անոնս
11:54
Անգլիական "Պրեմիեր լիգա". 33-րդ տուրի անոնս
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անգլիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումների անոնսը: Չեմպիոնության համար պայքարող "Արսենալը" կխաղա հետնախորշերից դեպի վեր բարձրացող "Լիվերպուլի" դեմ, իսկ ահա առաջատար "Յունայթեդը" հանդիպում չունի առաջնությունում, քանի որ խաղալու է գավաթի կիսաեզրափակչում` մանչեսթերյան դերբիում "Սիթիի" դեմ:

"ԱՐՍԵՆԱԼ"-"ԼԻՎԵՐՊՈՒԼ"
Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա կիրակի օրը: Կհաջողվի արդյոք "Լիվերպուլին" հաղթել "Արսենալին", և ավելի մոտեցնել իր երբեմնի թշնամուն` "Յունայթեդին" հերթական չեմպիոնությանը, դժվար է ասել: Սակայն մերսիսայդյան գրանդը վերջին շրջանում վերելքում է գտնվում, և պատրաստ է հաղթել "Զինագործներին": Փայլուն մարզավիճակում գտնվող  թիմի նորեկներ Լուիս Սուարեսն ու Էնդրյու Քերոլը լուրջ գլխացավանք կարող են դառնալ "Արսենալի" պաշտպանության համար: Մի խոսքով, մեզ բոլորիս հետաքրքիր հանդիպում է սպասվում "Էմիրեյթսում" և չպետք է բաց թողնել նման խաղը դիտելու հնարավորությունը:
   Միայն ավելացնենք, որ այսօր լրանում է Հիլլսբորո քաղաքում տեղի ունեցած միջադեպի 22-ամյակը, որի ժամանակ զոհվեցին "Լիվերպուլի" շուրջ 100 երկրպագուներ, այդ պատճառով վաղվա խաղին լիվերպուլցիները կներկայանան սև թևկապներով:

"ՎԵՍՏ ԲՐՈՄՎԻՉ"-"ՉԵԼՍԻ"
Բազմաթիվ անհաջողություններից և քննադատություններից հետո Կառլո Անչելոտտիի թիմը կփորձի հաղթել "Վեստ Բրոմվիչին" մրցակցի հարկի տակ: Տապալված առաջնության մասին արդեն խոսել են շատերը, և գուցե դեռ երկար կխոսեն նույնիսկ առաջնության ավարտից հետո: Բայց Կառլետտոն և նրա "Չելսին" կարիք ունեն հաղթանակներ տոնելու, երկրպագուներին ուրախացնելու և իսկական մարտիկների նման ավարտելու առաջնությունը: Սակայն "Թոշակառուների" համար հաստատ հեշտ չի լինելու, քանի որ "Վեստ Բրոմվիչը" ևս, ինչպես ասում են, երկնքից չի ընկել: Հանդիպումը վարելու է "Լի Պրոբերտ" մարզադաշտում, ինչը լրացուցիչ խթան է Անչելոտտիի թիմի համար:

Մյուս խաղերում միմյանց դեմ կմրցեն`
                                                              "ԲԻՐՄԻՆՀԵՄ"-"ՍԱՆԴԵՌԼԵՆԴ"
                                                               "ԲԼԵՔՊՈՒԼ"-"ՈՒԻԳԱՆ"
                                                              "ԷՎԵՐՏՈՆ"-"ԲԼԵՔԲԵՌՆ"
                                                               "ՎԵՍԹ ՀԵՄ"-"ԱՍԹՈՆ ՎԻԼԼԱ"
                                                               "ՆՅՈՒՔԱՍԼ"-"ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ"
(խաղը կկայանա երկուշաբթի օրը)
 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: mu | Rating: 4.8/4
Total comments: 1