14:23 Անգլիական "Պրեմիեր լիգա". 4-րդ տուրի անոնս | |
Այսօր տեղի են ունենալու Անգլիական "Պրեմիեր լիգայի" 4-րդ տուրի մի շարք հանդիպումներ: Եվրոպական մասշտաբներով հանդիպում գտնել դժվար է, սակայն կան որոշ հանդիպումներ, որոնք մեծ ուշադրություն են գրավում Անգլիայում: Անչափ հետաքրքրիր է խոստանում լինել "Սթոք Սիթի"-"Լիվերպուլ" հանդիպումը: Տոնի Պյուլիսի թիմը մի շարք հաջող տրանսֆերներ իրականացրեց, և սպասվում է, որ Պիտեր Կրաուչն այսօր կխաղա իր նախկին ակումբի դեմ: "Սթոքը" բավականին լավ է մեկնարկել և հնարավոր 9 միավորներից վաստակել է 5 միավոր: Իսկ ահա "Լիվերպուլն" այդ ամենի մասին սեփական հաշիվն ունի. Քենի Դալգլիշի տղաները ամեն կերպ կփորձեն հաղթել իրենց մրցակցին` մանչեսթերյան ակումբներից ետ չմնալու համար: "Բոլթոնը" մարտականորեն է տրամադրված "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք հանդիպմանը: Ալեքս Ֆերգյուսոնի թիմում սպասվում է մեկ փոփոխություն. Դավիդ Դե Խեան հնարավոր է իր տեղը զիջի Անդերս Լինդեգարդին: Ֆերգյուսոնն այս քայլը բացատրել է նրանով, որ իսպանացի դարպասապահին հանգիստ է պետք "Բենֆիկայի" դեմ "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում կայանալիք հանդիպումից առաջ: Հետաքրքիր կլինի նայել նաև Լոնդոնի "Արսենալին", որը սեփական հարկի տակ ընդունում է "Սուոնզիին": "Մանչեսթեր Սիթին" պետք է ոչ մի խնդիր չունենա սեփական հարկի տակ "Ուիգանի" դեմ կայանալիք խաղում: "Սանդեռլենդի" դեմ հանդիպմանը Դանիել Սթարիջը կարող է առաջին անգամ այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս գալ "Չելսիի" կազմում: Բանն այն է, որ Սթարիջը որակազրկվել էր դեռևս նախորդ մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս "Բոլթոնի" կազմում, որտեղ անգլիացի տաղանդաշատ ֆուտբոլիստը խաղում էր վարձավճարով: Բացի այդ հանդիպումներից կկայանան նաև "Էվերթոն" - "Ասթոն Վիլլա", "Վուլվերհեմփթոն" - "Տոտենհեմ", "Նորվիչ" - "Վեստ Բրոմվիչ", "Ֆուլհեմ" - "Բլեքբերն" և "ՔՊՌ" - "Նյուքասլ" հանդիպումները:
| |
|
Total comments: 0 | |