14:38 Անգլիական "Պրեմիեր լիգա". 6-րդ տուրի անոնս | |
Անգլիայի առաջնությունն իր ողջ հմայքով շարունակում է ներկայանալ ֆուտբոլասերներին: "Պրեմիեր լիգայի" 6-րդ տուրի շրջանակներում կայանում են մի շարք հետաքրքիր հանդիպումներ, որոնցից կենտրոնականը, անկասկած, "Սթոք Սիթիի" և "Մանչեսթեր Յունայթեդի" մասնակցությամբ հանդիպումն է: Այն, ինչ չհաջողվեց անել "Չելսիին", կփորձի անել "Սթոք Սիթին": Տոնի Պյուլիսի սաներն արդեն իսկ հասցրել են մեծ աղմուկ հանել "Պրեմիեր լիգայում", իսկ անցած տուրում էլ 4-0 հաշվով ջախջախեցին "Սանդեռլենդին": "Պրեմիեր լիգայի" 2011/2012թթ. մրցաշրջանում "Սթոքը" 8 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Իսկ ահա "Մանչեսթեր Յունայթեդը" 5 խաղից հետո ունի հարյուր տոկոսանոց արդյունք և գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Այս հետաքրքիր հանդիպումը սպասարկելու է Փիթեր Ուոլտոնը: "Մանչեսթեր Սիթին" ցավալի միավորներ կորցրեց "Ֆուլհեմից", ինչի պատճառով հայտնվեց երկրորդ հորիզոնականում: Այժմ "քաղաքայինները" հանդիպելու են "Էվերթոնին", որը վերջին տարիներին ամենաանհարմար մրցակիցներից է "Սիթիի" համար: Այս թիմերի միջև կայացած վերջին 9 հանդիպումներից 7-ում "Էվերթոնը" հաղթանակ է տոնել: Այս հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Հովարդ Վեբը:Լոնդոնի "Արսենալը" և "Բոլթոնը" համարվում են Անգլիայի առաջնության այս մրցաշրջանի ամենաանհաջողակ ակումբներից: Այժմ նրանք հանդիպում են միմյանց "Էմիրեյթսում": Հանդիպումը կսպասարկի Մարկ Կլետենբուրգը:"Չելսին" սեփական հարկի տակ ընդունում է համեստ "Սուոնզիին": "Արիստոկրատները" կարիք ունեն ուշքի գալու "Յունայթեդից" կրած պարտությունից, իսկ "Սուոնզիից" ավելի հարմար մրցակից Վիլլաշ-Բոաշի սաների համար դժվար թե լիներ: Հանդիպումը սպասարկում է Մայք Դինը: Մյուս հանդիպումներում միմյանց դեմ կմրցեն հետևյալ թիմերը. "Լիվերպուլ" - "Վուլվերհեմփթոն" "Նյուքասլ" - "Բլեքբեռն" "Վեստ Բրոմվիչ" - "Ֆուլհեմ" "Ուիգան" - "Տոտենհեմ" "ՔՊՌ" - "Ասթոն Վիլլա" "Նորվիչ" - "Սանդեռլենդ" | |
|
Total comments: 0 | |