19:26 Անգլիական "Պրեմիեր լիգա". 7-րդ տուրի անոնս | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անգլիական "Պրեմիեր լիգայի" 7-րդ տուրի հանդիպումների անոնսը: Այս տուրում կայանում են երկու անչափ հետաքրքիր դերբիներ, որոնց շրջանակներում միմյանց դեմ են դուրս գալու "Էվերթոնն" ու "Լիվերպուլը" և "Տոտենհեմն" ու "Արսենալը":
Անգլիական "Պրեմիեր լիգայի" ամենակոլորիտային դերբիներից մեկն, անշուշտ, "Էվերթոն"-"Լիվերպուլ" հանդիպումն է, որը խոստանում է լինել ամենահետաքրքիրներից մեկը ֆուտբոլային շաբաթում: Սպասվում է, որ "Լիվերպուլի" կազմում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգա Սթիվեն Ջերարդը: Նշենք նաև, որ "Էվերթոնը" սեփական հարկի տակ վերջին 14 հանդիպումներից ընդամենը մեկում է պարտություն կրել ու այժմ շատ հզոր տեսք ունի: Հանդիպումը սպասարկելու է Մարտին Ատկինսոնը: "Մանչեսթեր Յունայթեդը", որը ունի կադրային լուրջ խնդիրներ, սեփական հարկի տակ կընդունի "Նորվիչին": Մանկունիական թիմի կազմում բացակայում են պաշտպանական գծի ֆուտբոլիստների մի մասը, որոնց թվում` Վիդիչը, Ռաֆայել և Ֆաբիո դա Սիլվա եղբայրները, Քրիս Սմոլլինգը, Ջոննի Էվանսը: Բացի այդ, հանդիպմանը դժվար թե մասնակցեն Ուեյն Ռունին և Խավյեր Էրնանդեսը: Հավելենք, որ "Յունայթեդը" "Օլդ Թրաֆֆորդում" վերջին 24 հանդիպումներից 23-ում հաղթանակ է տոնել, իսկ 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի: "Նորվիչը" հաղթել է "Յունայթեդին" այս թիմերի միջև կայացած վերջին հանդիպման ժամանակ` այդ հանդիպումը կայացել է արդեն հեռավոր 2005թ.-ի ապրիլին` "Քերրոու Ռոադ" մարզադաշտում: Հանդիպումը կսպասարկի Սթյուարդ Էյթվելը: Մանչեսթերյան մյուս ակումբը` "Մանչեսթեր Սիթին", կհյուրընկալվի "Բլեքբեռնին": "Բլեքբեռնը" այս մրցաշրջանում ընդամենը մեկ հաղթանակ է տոնել, մինչդեռ "Սիթին" վաստակած միավորների քանակով կիսում է առաջին հորիզոնականը "Յունայթեդի" հետ` կորցնելով ընդամենը երկու միավոր: Այս հանդիպման մրցավար է նշանակվել Ֆիլ Դոուդը: "Չելսին" մրցակցի հարկի տակ հանդիպելու է "Բոլթոնին": "Արիստոկրատները" հաղթել են "Բոլթոնին" վերջին 7 հանդիպումներից բոլորում, ավելին` այդ հանդիպումներից 6-ում չընդունելով և ոչ մի գնդակ: Այս խաղը սպասարկելու է Փիթեր Ուոլտոնը: Կիրակնօրյա ամենասպասված հանդիպումներից մեկը կկայանա "Տոտենհեմի" և "Արսենալի" մասնակցությամբ: "Արսենալը" արտագնա վերջին 3 հանդիպումներից վաստակել է ընդամենը 1 միավոր, մինչդեռ "Տոտենհեմը" հաղթել է վերջին 3 հանդիպումներում: Խաղը սպասարկելու է Մայք Դինը: Այս տուրի շրջանակներում կկայանան նաև հետևյալ հետաքրքիր հանդիպումները` "Ասթոն Վիլլա"-"Ուիգան", "Սանդեռլենդ"-"Վեստ Բրոմվիչ", "Վուլվերհեմփթոն"-"Նյուքասլ", "Սուոնզի"-"Սթոք Սիթի", "Ֆուլհեմ"-"ՔՊՌ": | |
|
Total comments: 1 | |
| |