Home » 2012 » Հունիս » 1 » Անգլիան "ԵՎՐՈ 2012" կմեկնի առանց Լեմպարդի
17:49
Անգլիան "ԵՎՐՈ 2012" կմեկնի առանց Լեմպարդի
 Բրիտանական հեղինակավ Sky Sports լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Լոնդոնի "Չելսիի" և Անգլիայի ազգային ընտրանու փորձառու կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի բժշկական հետազոտությունների արդյունքների վատ լինելու պատճառով ֆուտբոլիստն "առյուծներին" չի կարող օգնել "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ: Այս բացը որևէ կերպ լրացնելու համար Անգլիայի ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը թիմ է կանչել "Լիվերպուլի" 21-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին: Հաղորդվում է, որ հետազոտության արդյունքներից կարելի էր հետևություն անել, որ եթե Լեմպարդը մասնակցի Եվրոպայի առաջնությանը, ապա մրցաշարի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կարող էր և ավարտել ֆուտբոլային կարիերան:
     Նշենք, որ սկսած 2002թ.-ի աշխարհի առաջնությունից` Ֆրենկին Անգլիայի ընտրանու հետ դեռևս ոչ մի հեղինակավոր մրցաշար բաց չի թողել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 335 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0