19:55 Անգլիայի գավաթի եզրափակիչ. Մեկնարկային կազմեր | |
Քիչ անց կմեկնարկի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ առաջին վճռորոշ հանդիպումը, որը կկայանա հանրահայտ "Ուեմբլի" մարզադաշտում: Խաղադաշտ դուրս կգան "Պրեմիեր լիգայի" վերջին ամիսների անհաջողակները, որոնք կենտրոնացել են հենց գավաթային խաղերի վրա՝ մոռանալով Անգլիայի առաջնության մասին, որտեղ շատ բան արդեն կորցված է: Երկու թիմերի գլխավոր մարզիչները խաղից րոպեներ առաջ արդեն հրապարակել են այն խաղացողների անունները, ովքեր դուրս կգան խաղի հենց մեկնարկում՝ փորձելով օգնել իրենց թիմերին առավելություն ստանալ մյուսի նկատմամբ. "Լիվերպուլ"՝ Ռեյնա - Ջոնսոն, Շկրտել, Ագգեր, Խոսե Էնրիկե - Ջերարդ, Սպիրինգ, Հենդերսեն, Դաունինգ - Բելլամի, Սուարես "Չելսի"՝ Չեխ - Բոսինգվա, Իվանովիչ, Թերրի, Քոուլ - Լեմպարդ, Օբի Միկել, Ռամիրես - Մատա, Կալու, Դրոգբա Մնում է հավելել, որ անչափ կարևոր հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 20:15-ին:
| |
|
Total comments: 0 | |