Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, "Պրեմիեր լիգայի" գործադիր տնօրեն Ռիչարդ Սկադամորը ցանկանում է, որ Անգլիայում ներդրվեն նորագույն տեխնիկական միջոցներ, որպեսզի մրցավարների գործն էլ ավելի հեշտանա: "Ես ցանկանում եմ, որ դարպասի գրավումը` գոլը, արձանագրի ոչ թե մարդը, այլ մեքենան: Տեխմիջոցները միայն օգնում են մեզ, այլ ոչ թե խանգարում: Մրցավարները մեծ աշխատանք են տանում դաշտում և միշտ չեն կարող կենտրոնացված և ուշադիր լինել",- ասել է Սկադամորը:
|