Ուղիղ 4 ժամ 35 րոպե անց վերջնականապես կփակվի ձմեռային տրասֆերային պատուհանը, որից հետո թիմերը մեկ էլ ամռանը կկարողանան տրանսֆերներ իրականացնել: Այս ամենը գիտակցելով` սպորտային ողջ մամուլը հեղեղված է տեղեկություններով, ըստ որոնց` մոտակա մի քանի ժամերի ընթացքում իրականություն կդառնա այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենամեծ տրանսֆերը. "Արքայական ակումբի" կենտրոնական պաշտպան Պեպեն կտեղափոխվի Լոնդոնի "Չելսի", իսկ ահա "կապույտների" բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզը` Մադրիդի "Ռեալ":
|