22:16 "Անժին" կատարում է "Ինտերի" բոլոր պահանջները, սակայն... | |
Ինչպես տեղեկացնում է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, ռուսական "Պրեմիեր լիգայում" հանդես եկող Մախաչկալայի "Անժին" պատրաստ է կատարել Միլանի "Ինտերի" բոլոր պահանջները` "ներաձուրինների" կամերունացի հարձակվող Սամուել Էտո'ոյի համար առաջարկելով 27 միլիոն եվրո: Ըստ պարբերականի` այս ինֆորմացիայի տարածվելուց հետո "Ինտերի" ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել հարձակվողի ծառայություններից 28 միլիոն եվրոյի դիմաց, որը "ռուսական "Մանչեսթեր Սիթիի" առաջարկած գումարից ավել է ընդամենը 1 միլիոն եվրոյով: Հավելենք, որ երեկ տեղակատվություն կար, թե "Ինտերը" չի պատրաստվում զիջել իր կամերունացի առաջատարին 30 միլիոն եվրոյից պակաս առաջարկի դեպքում, ինչպես նաև "Անժին" էլ իր հերթին չէր պատրաստվում 22 միլիոնից ավել առաջարկ անել: Կան տեղեկություններ, ըստ որի` Էտո'ոն Մախաչկալան ներկայացնող ակումբ տեղափոխվելու համար ցանկանում է տարեկան 20 միլիոն եվրո գործարքով պայմանագիր ստորագրել:
Քիչ մնաց. ևս մի քանի օր էլ սպասենք: | |
|
Total comments: 0 | |