Home » 2012»Մարտ»21 » Անկասելի Մեսսին կամ ՆԱ արդեն լեգենդ է
09:01
Անկասելի Մեսսին կամ ՆԱ արդեն լեգենդ է
Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի արդեն լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին երեկ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում "Գրանադայի" հետ խաղի ժամանակ (Խմբ. այդ հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով 5-3 հաշվով) դարձել է հերթական հեթ-տրիկի հեղինակը՝ մրցակցի դարպասը գրավելով հանդիպման 17-րդ, 67-րդ և 86-րդ րոպեներին: Այսպիսով՝ Լեո Մեսսին 314 պաշտոնական խաղերում "Բարսելոնայի" կազմում դարձել է 234 գոլի հեղինակ, որը թույլ է տալիս արգենտինացուն դառնալ "կապտանռնագույնների" ֆուտբոլային ողջ պատմության լավագույն ռմբարկուն:
Հավելենք, որ այս հեթ-տրիկը ֆուտբոլիստի կարիերայում 12-րդն էր: