Home » 2012»Օգոստոս»15 » "Անփառունակ" ֆուտբոլիստը կշարունակի կրել ավագի թևկապը
07:51
"Անփառունակ" ֆուտբոլիստը կշարունակի կրել ավագի թևկապը
Ռուսաստանի ազգային հավաքականը երեկ առավոտյան իր իտալացի նորաթուխ գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի գլխավորությամբ առաջին միասնական մարզումն է անցկացրել "Անժի" ֆուտբոլային հանրահայտ ակումբի մարզաբազայում` պատրաստվելով Կոտ դ'Իվուարի ազգային ընտրանու հետ այսօր գիշերը տեղի ունենալիք ընկերական հանդիպմանը: Իտալացի հայտնի մարզիչը ազգային թիմ էր հրավիրել ինչպես նոր, այնպես էլ հին դեմքերի, որոնց թվում էր նաև "անփառունակ" Անդրեյ Արշավինը: Ինչպես պարզվեց ավելի ուշ` լոնդոնյան "Արսենալի" ֆուտբոլիստ կշարունակի կրել հավաքականի ավագի թևկապը: