Home » 2012 » Օգոստոս » 17 » "Անփառունակ սրիկան" հեռանում է Անգլիայից
08:04
"Անփառունակ սրիկան" հեռանում է Անգլիայից
 Անգլիական "ՔՊՌ"-ի սկանդալային կիսապաշտպան Ջոուի Բարթոնը 2012/13 ֆուտբոլային մրցաշրջանը վարձավճարային հիմունքներով կանցկացնի ֆրանսիական "Մարսելի" կազմում: "Բարի գիշեր բոլորիդ: Ես գնում եմ դեպի երանավետ Ֆրանսիա",- ֆրանսերենով գրել է 29-ամյա ֆուտբոլիստը Twitter միկրոբլոգի իր էջում: Հետաքրքիրն այն է, որ ուղղակիորեն ժամեր առաջ պարզ էր դարձել, որ հայտնի խաղացողի "17" համարի մարզաշապիկը փոխանցվել է "ՔՊՌ"-ի 34-ամյա պաշտպան Ռայան Նելսենին, իսկ ավելի վաղ "գազան" մականունն ունեցող ֆուտբոլիստը որակազրկվել էր 12 խաղով և թիմի ավագի թևկապից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 346 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0