Home » 2011 » Հուլիս » 31 » Անրին մտորում է "Արսենալի" վերադառնալու մասին
21:22
Անրին մտորում է "Արսենալի" վերադառնալու մասին
 Անգլիական "Արսենալի" կենդանի-լեգենդ, ֆրանսիացի հարձակվող Թյերի Անրին խոսել է "զինագործների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին և նշել, որ ֆրանսիացի մասնագետը պետք է իր ողջ կարիերայի ընթացքում մնա որպես "Արսենալի" գլխավոր մարզիչ: Նիշեցնենք, որ Անրին շուրջ 8 տարի եղել է Վենգերի սանը և հիմա վերադարձել է Լոնդոն՝ մասնակցելու Emirates Cup մրցաշարին իր նյույորքյան "Ռեդ Բուլզի" կազմում: Անրին կարծում է, որ 61-ամյա մարզչի հասցեին վերջին շրջանում ուղղված սուր քննադատություններն անհիմն են և անտեղի: "Շատերն են ուզում, որպեսզի Վենգերը հեռանա "Արսենալից": Մի օր դա անպայման կլինի, բայց  պարզ չէ թե երբ: Մի քանի տարվա մեջ Վենգերն ամբողջովին փոխել է թիմը: Եթե ես լինեի "Արսենալի" ղեկավարը, ապա Վենգերին իր ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում կպահեի ակումբում: Թիմն անցած տարիներին շատ մոտ էր հաջողության հասնելուն, բայց նրանց ինչ-որ բան պակասեց և այդ ամենը հանգեցրեց նրան, որ սեփական ֆուտբոլասերները սկսեցին քննադատել Վենգերին` պահանջելով նրան լքել գլխավոր մարզչի պաշտոնը: Մարդիկ կսկսեն գնահատել նրան և նրա այսքան տարվա աշխատանքը միայն նրա հեռանալուց հետո: Համոզված եմ":
Նշենք նաև, որ Անրին արդեն մեկ անգամ ցանկություն հայտնել է վերադառնալ "Արսենալ" մարզչի կարգավիճակով, բայց ֆրանսիացի հարձակվողը կարծում է, որ հիմա դրա ժամանակը չէ: "Ես կուզենայի մի օր վերադառնալ "Արսենալ": Ինձ համար մեծ պատիվ կլիներ նորից ակումբի մի մասը դառնալ, բայց այդ օրը դեռ չի եկել: Հիմա թիմն ապահով ձեռքերում է: Գիտեմ, որ մի օր այսպես թե այնպես վերադառնալու եմ "Արսենալ", բայց ոչ ֆուտբոլիստի կարգավիճակով",-եզրափակել է իր խոսքը ֆրանսիացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Hartsat | Tags: Ռեդ Բուլզ, կենդանի-լեգենդ, մարզչական կարիերա, Արսենալ, Վենգեր, Emirates Cup, Թյերի Անրի | Rating: 5.0/1
Total comments: 1