Home » 2011 » Հուլիս » 27 » "Աուդիի գավաթի" եզրափակիչում կմրցեն "Բարսելոնան" և "Բավարիան"
20:45
"Աուդիի գավաթի" եզրափակիչում կմրցեն "Բարսելոնան" և "Բավարիան"
 Մյունխենում կայացան Audi Cup մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Կատալոնական "Բարսելոնան", խաղադաշտ դուրս գալով երկրորդ կազմով, հիմնական և լրացուցիչ ժամանակում ոչ-ոքի՝ 2-2, խաղաց "Ինտերնացիոնալի" հետ, և հանդիպման ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով, որտեղ առավելության հասան իսպանական ակումբի սաները՝ 11 մետրանոց հարվածաշարն ավարտելով 4-2 հաշվով:
Այս մրցաշարի մյուս կիսաեզրափակչի շրջանակներում Մյունխենի "Ալիանս Արենա" մարզադաշտում խաղադաշտ էին դուրս եկել իտալական "Միլանն" ու Մյունխենի "Բավարիան": Հանդիպման սկզբում՝ 4-րդ րոպեին, "ռոսոներիներից" շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջ մղեց իտալական գրանդին: Գոլն ընդունելուց հետո գերմանական գրանդը սկսեց գրոհների տարափ տեղացնել մրցակցի դարպասապահի վրա: Այս բազմաթիվ գրոհներից մեկում էլ մյունխենցիներից երիտասարդ կիսապաշտպան Թոնի Քրոսը կարողացավ գրավել Աբիատիի դարպասը: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, և հաղթողին որոշելու համար կողմերը սկսեցին իրացնել 11 մետրանոց հարվածներ: Այստեղ բախտը ժպտաց գերմանացիներին, ովքեր կարողացան միլանցինեին հաղթել 5-3 հաշվով:
Այսպիսով՝ Audi Cup մրցաշարի երզափակչի շրջանակներում խաղադաշտ դուրս կգան Մյունխենի "Բավարիան" և կատալոնական "Բարսելոնան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hayk | Tags: Մյունխենի Ալիանս Արենա, Բավարիա, Audi Cup, Միլան, Ինտերնացիոնա, Բարսելոնա, Թոնի Քրոս, սաներ, Զլատան Իբրահիմովիչ, Աբիատի | Rating: 5.0/1
Total comments: 0