Home » 2011 » Օգոստոս » 2 » Աքվիլանիի տրանսֆերային գինը կտրուկ նվազել է
22:00
Աքվիլանիի տրանսֆերային գինը կտրուկ նվազել է
 Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, Իտալիայի ազգային հավաքականի խաղացող և անգլիական "Լիվերպուլին" պատկանող Ռոբերտո Աքվիլանիի տրանսֆերային փոխհատուցումը կազմում է ընդամենը 10 մլն եվրո: Նշենք, որ "Էնֆիլդում" ամենևին հետաքրքրություն չկա իտալացու նկատմամբ, մինչդեռ Աքվիլանին մեծ պահանջարկ է վայելում, նամանավանդ, հարազատ Իտալիայում, որտեղ նրան ցանկանում են գնել "Յուվենթուսը", "Միլանը", "Ֆիորենտինան" ու "Ջենոան": Իտալացի խաղացողի գործակալը տեղեկացրել է բոլոր պոտենցիալ գնորդ հանդիսացող ակումբներին, որ Ռոբերտոյի գինը կազմում է շուրջ 10 մլն եվրո, մինչդեռ խաղացողն ընդամենը երկու տարի առաջ Անգլիա է տեղափոխվել 25 մլն եվրոյի դիմաց ու դեռևս երիտասարդ է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hayk | Tags: Ֆիորենտինա, ակումբներ, Միլան, Ռոբերտո Աքվիլանի, Լիվերպուլ, Յուվենթուս, հավաքական, Իտալիա, Ջենոա, Էնֆիլդ | Rating: 5.0/2
Total comments: 3