02:42 Առանց գիգանտների Էլ կլասիկո՞ | |
Ինչպես հայտնում է իսպանական Sport.es-ը, վաղը Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի "Ռեալ"-"Բարսելոնա" հանդիպմանը առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսին: Առողջական խնդիրների նկատառումներից ելնելով՝ "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ չի ցանկանում վտանգի տակ դնել իր թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասնակցությունը "Մանչեսթեր Յունայթեդի" հետ հանդիպմանը: Այսպիսով հերթական "Էլ Կլասիկոյին" կարող են չմասնակցել երկու թիմերի "շարժիչները": Հավելենք նաև, որ հանդիպումը կայանալու է վաղը` Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
| |
|
Total comments: 0 | |