Երևանի "Արարատը" օրերս նույնպես ՀՖՖ-ին ներկայացրել է 2012 թվականի իր թիմի լավագույն ֆուտբոլիստների հնգյակը: Այդ հնգյակում են հայտնվել թիմի առաջատար խաղացողներ Գորիկ Խաչատրյանը, Կարեն Նավոյանը, Ավետիք Կիրակոսյանը, Տիգրան Ոսկանյանը և Գևորգ Նռանյանը. այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը և հավելում, որ ՀՀ լավագույն խաղացողը կորոշվի շատ շուտով:
|