20:52 Արազ Օզբիլիզ. "Մեր հաջողությունն օրինաչափ է" | |
Կրասնոդարի "Կուբանի" հարձակվող Արազ Օզբիլիսը թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նաև այսօր "Մորդովիայի" դեմ տարած կարևոր հաղթանակի մասին:
- Արա՛զ, բա՞րդ հանդիպում էր: - Առաջին հերթին մեր մրցակիցը նահանջելու տեղ էլ չուներ, նրանք ստիպված են յուրաքանչյուր խաղում հաղթանակի համար պայքարել, որպեսզի հեռանան վերջին տեղից: Երկրորդը, մենք ստիպված էինք խաղալ այս ցուրտ եղանակին ու արհեստական խոտածածկի վրա: Լավ է, որ դրանք ոչ թե մեր արդարացումներ են, այլ այն պայմաններն էին, որոնցում անցնում էր մեր խաղը` հաշվի առնելով "ԲԿՄԱ"-ից կրած պարտությունից հնչած բազում քննադատությունները: - Այսօրվա հաղթանակի նշանակությունը իսկապես բարձր է, քանի որ "բանակայիններից" կրած պարտությունից հետո թիմը նահանջել էր 7-րդ հորիզոնական…. - Մենք հետևություններ էինք արել "բանակայիններից" կրած պարտությունից: Եվ, ինչպես տեսնում եք, աշխատանք էր տարվել մեր սխալների ուղղման վրա: Մենք լավ գործեցինք պաշտպանությունում, ինչն էլ հնարավորություն տվեց ավելի ազատ գործել առջևի գծում: Այո՛, դաշտի տերերի ինքնագոլը մեզ շատ օգնեց, սակայն առանց այդ էլ պարզ էր, թե ով էր այսօր հաղթելու: Մենք ավելի ուժեղ էինք, այնպես որ մեր հաջողությունն իրոք օրինաչափ է: - Հանդիպումը իսկապես անզիջում պայքարում անցավ: Դաշտի տերերը երբեմն իրոք շատ կոշտ էին գործում, մի դեպքում Ձեզ օգնություն ցուցաբերեցին բժիշկները: Ինչպե՞ս է վիճակը: - Այո՛, բազում հարվածներ եմ ստացել ոտքերիս, տհաճ զգացողություն էլ կա, սակայն դեռ շուտ է հետևություններ անել: Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո նոր կարող եմ խոսել իմ ներկայիս վիճակի մասին: Ամեն դեպքում, դեռ կարծում եմ, որ լուրջ բան չկա, չնայած` խաղի ընթացքում ստիպված էի անգամ փոխարինվել: | |
|
Total comments: 0 | |