Home » 2013 » Հունվար » 6 » Արդյո՞ք Մոուրինյոն կմեկնի ԱՄԷ
18:51
Արդյո՞ք Մոուրինյոն կմեկնի ԱՄԷ
 Մադրիդի "Ատլետիկոյի" նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյոն, ով ներկայումս գլխավորում է Մադրիդի "Ռեալը", տարիներ անց կարող է հայտնվել ԱՄԷ-ում: "Հանդիպել եմ Ժոզեի ու նրա գործակալի հետ: Մենք խոսում էինք ֆուտբոլից, և Ժոզեն ասաց, որ տպավորված է այն աշխատանքով, որն այսօր իրականացվում է ԱՄԷ-ում: Մոուրինյոն ասել է նաև, որ Իսպանիայի առաջնությունն իրեն շատ է փոխել: Նա էլ նշեց, որ ապագա մի քանի տարիներին կարող է հստակ որոշում կայացնել ու սկսել մարզել ԱՄԷ-ի առաջնությունում հանդես եկող թիմերից մեկը: Նրա գլխավոր նպատակը դեռ Եվրոպայում հաղթանակների հասնելն է, սակայն ԱՄԷ-ն նա դիտարկում է որպես ալտերնատիվ տարբերակ, քանի որ այնտեղ այսօր աշխատանքային իդեալական պայմաններ են ստեղծվել: Կարծում եմ, որ Ժոզե Մոուրինյոն իր խարիզմայով իդեալական մարզիչ կլինի ցանկացած հզոր թիմի համար, քանի որ նա թոփ մակարդակի մարզիչ է: Նա շատ է սիրում իր աշխատանքը, և վստահ եմ, որ տարիներ անց կհայտնվի ԱՄԷ-ում",- ասել է իսպանացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 580 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0