Home » 2011 » Մարտ » 6 » Արդյո՞ք Ռեյնան կհեռանա "Լիվերպուլից"
23:06
Արդյո՞ք Ռեյնան կհեռանա "Լիվերպուլից"
Անգլիական "Լիվերպուլի" իսպանացի դարպասապահ Խոսե Ռեյնա Պեպեն լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամանակ չի բացառել, որ երբևէ կարող է լքել իր ներկայիս ակումբը: Նա խոստովանել է, որ ամռանը մի շարք լուրջ վնասվածքներ էր ստացել, ինչպես նաև հայտարարել `է, որ չի հավատում հավերժ սիրուն:
Անգլիական հեղինակավոր պարբերականները մեջբերում են իսպանացի դարպասապահի խոսքերը. "Ես դեռ հեռու եմ "Լիվերպուլը" լքելու մտքից:  Ես շատ անգամ եմ ասել, որ երջանիկ եմ Անգլիայում, ինձ լավ եմ զգում "Լիվերպուլում": Բայց ես պատրաստ չեմ ինչ-որ մեկին հավերժ սեր խոստանալ: Դա հնարավոր չէ: Ավելին չեմ կարող ասել: Հավերժ սեր բնության մեջ գոյություն չունի: Մենք մեր ճակատագրերի տերը չենք: Երբ ֆուտբոլիստը խաղում է թիմի համար, խաղադաշտում նա լիովին տրվում է խաղին. դա միակ բանն է, որը կարելի է ֆուտբոլիստից պահանջել":
Դարպասապահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
Հնարավո՞ր է, որ Տորեսի իրավիճակում հայտնվեք և զգաք, որ հեռանալու ժամանակն է:

"Հուսով եմ, որ ոչ: Բայց ես երբեք չեմ ասի` ես միշտ կմնամ "Լիվերպուլում", քանի որ ես դա չգիտեմ: Դա կախված  է այն բանից, թե ինչպես կավարտվի այս մրցաշրջանը, ինչպիսի մրցաշարերի մենք կմասնակցենք: Դա, նախևառաջ, կախված է սեփականատերերի ամբիցիաներից: Հուսով եմ,  որ նրանք ակումբ են եկել բարի մտադրություններով: Ավելին չեմ կարող ասել, քանի որ դեռ հնգամյա պայմանագիր ունեմ: Ես "Լիվերպուլի" առջև իմ պարտականությունները կատարել եմ վեց տարի, հետո պայմանագիրս երկարաձգեցի այն պահին, երբ ակումբը դժվարությունների մեջ էր: Գուցե երկրպագուները դա չնկատեցին, բայց ես այդպիսով իմ նվիրվածությունը ցանկացա ցույց տալ: Ես նրանց հնարավորություն տվեցի, երկարաձգեցի պայմանագիրս և չհեռացա ամռանը, երբ կարող էի դա անել":

Դուք ունեի՞ք լուրջ առաջարկներ:

"Այո, բայց ես մնացի, քանի որ ցանկանում էի "Լիվերպուլի" նկատմամբ հավատս պահել":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0