Ինչպես նշում են բրիտանական ԶԼՄ-ները, մոտակա ժամերի ընթացքում կարող է տեղի ունենալ մի աննախադեպ տրանսֆերային փոխանակում, որին կրկին, ինչպես եղավ 2009թ.-ին, կարող է մասնակցել կամերունացի 30-ամյա հարձակվող Սամուել Էտո'ոն: Ըստ բրիտանական թերթերի՝ այսօրվա-վաղվա խնդիր է անգլիական "Մանչեսթեր Սիթի" հարձակվող Կառլոս Տևեսի և իտալական "Ինտերի" խաղացող Սամուել Էտո'ոյի համատեղ փոխանակումը: Ըստ Corriere Dello Sport պարբերականի էլ, իտալական կողմը ոչ մի հավելավճար չի տա արգենտինացի 27-ամյա խաղացողի համար, քանի որ տրանսֆերային շուկայում երկու հարձակվողներն էլ միևնույն արժեքն ունեն:
|