21:05 Արդյո՞ք տեղի կունենա Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը | |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 2012թ.-ի գարնանը Հայաստանում տեղի է ունենալու Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Ըստ տեղեկությունների` ընկերական հանդիպման անցակացման առաջարկը ՀՖՖ-ն ստացել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, ընդ որում` եթե տեղի ունենա այս ընկերական հանդիպումը, ապա, ամենայն հավանականությամբ, այն կկայանա մայիսի 26-30 ընկած ժամանակահատվածում: Վերջում հավելենք, որ հայկական սպորտային լրատվամիջոցները մի քիչ թերահավատորեն են նայում այս հայտարարությանը և կարծում են, որ Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը 2012թ.-ի գարնանը տեղի չի ունենա:
| |
|
Total comments: 3 | |
| |