Թուրքական ֆուտբոլի կոռուպցիոն մեծ սկանդալի և դրա արդյունքում երկրորդ դիվիզիոն հնարավոր տեղափոխության պատճառով
Ստամբուլի "Ֆեներբախչեի" և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դանիել
Գուիզան մոտակա օրերին կարող է լքել իր ներկայիս ակումբը: Եվրոպայի 2008թ.-ի չեմպիոնին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը համարվում է Իսպանիայի "Պրիմերայում" հանդես գալու
իրավունք ստացած "Գրանադան": Նշենք, որ Իսպանիայի հավաքականի կազմում 21 խաղ անցկացրած և 6 գոլի հեղինակ դարձած
Գուիզան Ֆեներբախչեի կազմում ելույթ է ունենում 2008թ.-ից`այդ ընթացքում անցկացնելով 62
խաղ և դառնալով 23 գոլի հեղինակ:
|