Հայկական ֆուտբոլի մեկ այլ լեգենդ` Արկադի Անդրեասյանը նույնպես խոսել է շաբաթ օրը սպասվող անչափ կարևոր խաղի մասին. "Մենք ավանդաբար լավ ենք խաղում սեփական հարկի տակ: Մեր 15 հազարանոց փոքրիկ ստադիոնը կարող է անասելի օգնել մեր տղաներին: Եթե մեր տղաները բռնեն խաղի ռիթմը, և ֆուտբոլային բախտը փոքր ինչ մեր կողմը լինի, ամեն ինչ էլ հնարավոր է: Երկու հավաքականների համար դժվար է լինելու այն առումով, որ երկու երկրների առաջնությունները նոր են սկսվում: Կհաղթի այն թիմը, որը առավել մարտունակ կգտնվի: Սպասում եմ համառ ու անզիջում պայքարի",-Անդրեասյանի խոսքերն է մեջբերում Спорт день за днем ռուսական պարբերականը:
|