Home » 2011 » Օգոստոս » 20 » Արկադի Անդրեասյանը կատաղել է
22:05
Արկադի Անդրեասյանը կատաղել է
 Երևանի "Արարատի" գլխավոր մարզիչ, "Արարատ 73"-ի կենդանի լեգենդ Արկադի Անդրեասյանն "Ուլիսից" 0-5 գերխոշոր հաշվով կրած պարտությունից հետո լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հետևյալը.

-Սկզբունքորեն մենք չէինք սպասում, որ այսպես կստացվի: Դարպասապահն այսօր սխալներ թույլ տվեց: Որքան հեռվից խփեցին, հայտնվեց դարպասում: 0-2 հաշվի ժամանակ արդեն շատ դժվար էր: Կարող եմ ասել, որ նրանք ավելի ուժեղ էին: Դուր եկավ նրանց հարձակման գծի գործողությունները: Ավելի լավ էին տեղաշարժվում: Մեզ համար օգտակար էր նաև այն, որ նոր խաղացողներ փորձարկեցինք: Այսօր ֆուտբոլը պետք է լինի արագ և ուժային:  Մեզ մոտ հարձակման գծում, կիսապաշտպանությունում թույլ խաղացողներ են: Փորձում ենք ինչ-որ բան անել, որ դուրս գանք վերջին տեղից:


Ո՞րն է Գևորգ Կարապետյանի բացակայության պատճառը:

Գևորգ Կարապետյանն այսքան ժամանակ մեկ գոլ է խփել: Փոխարինման է դուրս գալիս, պետք է ավելացնի, բայց չի ավելանում: Վերջին երկու խաղը մտցնում ենք խաղադաշտ, բայց ձախողում է խաղը: Դրա համար այլ խաղացողներ ենք փորձում:


Իսկ սերբ ֆուտբոլիստը, ով նախորդ խաղում նորամուտը նշեց, ինչո՞ւ էր բացակայում:

Սերբը թիմում է, շանս ենք տալիս մերոնց: Հարձակման գծում պետք է խաղան արագ ֆուտբոլիստներ: Ահա, օրինակ Կարեն Խաչատրյանը խաղում էր, իր համար վազում էր: Կարող է, ես էլ դուրս գամ այդպես խաղամ:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 466 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0