20:48 Արսեն Վենգեր. "Չեմ պատրաստվում հեռանալ "Արսենալից" | |
Լոնդոնի "Արսենալի"
գլխավոր մարզիչ ֆրանսիացի Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ "զինագործների" մարզաբազայից:
Բանն այն է, որ վերջին ժամանակներս ողջ աշխարհում շշուկներ տարածվեցին, ըստ որի` ֆրանսիացի մասնագետը հոգնել է տիտղոսներ չնվաճելուց և ցանկանում է հեռանալ լոնդոնյան գրանդից այն բանից հետո, երբ վերջինիս ղեկավարությունը որոշում կայացրեց վաճառել Սեսկ Ֆաբրեգասին կատալոնական "Բարսելոնային": Շաբաթ օրն անգլիական "Պրեմիեր լիգայի"
2-րդ տուրի շրջանակներում Մերսիսայդը ներկայացնող "Լիվերպուլից" 0-2 հաշվով պարտություն կրելուց հետո լոնդոնյան ակումբի երկրպագուներից շատերը ցանկություն հայտնեցին, որ Վենգերը մի քանի ֆուտբոլիստներ գնի, որպեսզի ուժեղացնի հիմնական կազմը` նոր մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու համար: Ֆրանսիացի մասնագետի մամուլի ասուլիսի ժամանակ ներկա է գտնվել sportinglife պարբերականի թղթակիցը, ով իր զեկույցում մեջբերել է վաստակավոր մարզչի խոսքերը. "Չկա ոչ մի այնպիսի խանգարող բան, որն ինձ կստիպի հեռանալ "Արսենալից": Մենք մեծ հնարավորություններ ունենք նոր մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու համար, սակայն միևնույն ժամանակ մենք ապրում ենք պայմանական կյանքով և ակումբի որևէ սայթաքում ընդունում ենք վատթարագույն ձևով: Ես ինձ վրա մի փոքր ճնշվածություն եմ զգում, սակայն դա ինձ համար սովորական բան է դարձել: Չորեքշաբթի Իտալիայում մեզ սպասվում է վճռորոշ խաղ "Նապոլիի" հետ, որի արդյունքում որոշվելու է մեր ճակատագիրը "Չեմպիոնների լիգայի"
2011/12 մրցաշրջանում: Ես կարծում եմ, որ մեզ համար ամեն ինչ այդքան էլ վատ չի դասավորվել",-ասել է Վենգերը:
| |
|
Total comments: 0 | |