Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իրենք դեռևս չեն խելագարվեն, որպեսզի տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերումներ կատարելու համար ծախսեն շուրջ 100 մլն ֆունտ ստեռլինգ գումար: Հեղինակավոր clubcall.com տեղեկատվական պորտալը մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքերը. "Դա պարզապես անհավանական է: Շատերն են այդպիսի հիմարություններ անում, սակայն մենք դեռ չենք խելագարվել, որպեսզի տրանսֆերների համար հատկացնենք շուրջ 100 մլն ֆունտ, և մեր մոտ ամեն ինչ դեռևս նորմալ է: Այդպիսի պահվածքը մեր նման թիմին երբեք պատիվ չի բերի: Հենց այդպիսի ծախսերն են բերում թիմերի լուծարմանը":
|