Home » 2012 » Փետրվար » 11 » Արսեն Վենգեր. "Marca-ն կարծես թե միայն հորինում է"
15:28
Արսեն Վենգեր. "Marca-ն կարծես թե միայն հորինում է"
 Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իսպանական հեղինակավոր Marca հանդեսի կողմից տարածված այն տեղեկությունը, ըստ որի` "զինագործների" հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին շուտով կդառնա Մադրիդի "Ռեալի" ֆուտբոլիստը: Ֆրանսիացի մասնագետը կատաղել է, երբ իմացել է Marca հանդեսի տարածած ինֆորմացիայի մասին: Պարոն Վենգերին հատկապես դուր չի եկել այն փաստը, որ իբր թե վան Պերսին ասել է "ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ հենց "Ռեալում": Լոնդոնյան գրանդի "նավապետն" ասել է. "Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ Marca-ն հետզհետե նմանվում է բրիտանական այն պարբերականներին, որոնցում միայն սուտ տեղեկություններ կարող ենք կարդալ: Ես ավելի շատ կողմ եմ նրան, որ պետք չէ ընդհանրապես հավատալ Marca-ի գրած ամեն մի խոսքին: Այդ պարբերականը շատ հեռու է բրիտանական մի շարք պարբերականների մակարդակից, քանի որ նրանում ինչ կարդում ես, հիմնականում չի համապատասխանում իրականությանը: Marca-ն կարծես թե միայն հորինում է":
     Հավելենք, որ ավելի վաղ հենց հոլանդացի "զինագործը" հայտարարել էր, որ վերջերս ինքն ընդհանրապես հարցազրույց չի ունեցել մադրիդյան պարբերականի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 385 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0