Home » 2012 » Փետրվար » 16 » Արսեն Վենգեր. "Մարզադաշտում ոչնչության էինք նման"
17:41
Արսեն Վենգեր. "Մարզադաշտում ոչնչության էինք նման"
 Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակներում "Միլանի" "Սան Սիրո" մարզադաշտում կայացած խաղից հետո, որն ավարտվել է տանտերերի` 4-0 հաշվով հաղթանակով, հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ քննարկել է ինչպես մրցակցի, այնպես էլ իր սաների ցուցադրած խաղը: Մամուլի ասուլիսի ժամանակ ֆրանսիացի մասնագետն ասել է. "Շատ դժվար է մեկնաբանել այն հանդիպումը, որն իմ սաներն են ցուցադրել "Միլանի" հետ կայացած խաղում: Եթե կողմերից մեկը պարտություն է կրում, ապա դա վկայում է մյուս թիմի լավ խաղ ցուցադրելու մասին: Բայցևայնպես, ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում մենք կարծես թե ոչնչություն լինեինք: Սա, իհարկե, մեզ համար իսկական աղետ է: Դժվար է ետ բերել կորցրածը, սակայն վստահ եմ, որ իմ սաները Լոնդոնում կայանալիք պատասխան խաղում անելու են ամեն ինչ` ետ վերադարձնելու կորցրածը: Մենք չնչին հույս դեռ ունենք":
     Հ.Գ. : Հավելենք, որ հայտնի դիզայներ Օմար Մոմանին "Արսենալի"` "Միլանից" կրած 0-4 պարտությունից հետո այսպես է մեկնաբանել "զինագործների" ֆրանսիացի "նավապետի" վիճակը.


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0