Բրիտանական "Daily Mirror"-ը գրում է, որ Արսեն Վենգերը` լոնդոնյան "Արսենալի" գլխավոր մարզիչը, արդեն պատրաստ է թույլ տալ իր թիմի կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենին տեղափոխվել "Մանչեսթեր Յունայթեդի", եթե միայն մանչեսթերյան գերակումբն իր հերթին թույլատրի լոնդոնցիներին ստանալ երիտասարդ պաշտպաններ Ֆիլ Ջոնսին կամ Քրիս Սմոլինգին: Կարճ ասած` Արսեն Վենգերը ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկում:
Այս կերպ ֆրանսիացի մասնագետը փորձում է ինչ-որ կերպ ծածկել բելգիացի ֆուտբոլիստի հեռանալը: Ի դեպ, մեկ տարի անց Վերմալենը կդառնա ազատ գործակալ, այնպես որ պետք է օգուտ քաղել:
|