Home » 2012 » Փետրվար » 6 » Արսեն Վենգերն` Անրիի մասին
15:00
Արսեն Վենգերն` Անրիի մասին
 Լոնդոնի "Արսենալի" հավատարիմ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի ղեկավարությունը հիմա մտածում է, թե ինչ պետք է անի "զինագործների" կազմը 2 ամիս ժամանակով համալրած ֆրանսիացի Թիերի Անրիի հետ: Հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունը մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքերը. "Մենք Անրիի հետ ունեցած պայմանարի ժամկետը կարող ենք երկարաձգել ամենաշատը 2 շաբաթով, քանի որ ավելին անել մեզ պարզապես չի թույլատրվում: Չեմ կարող ասել, թե Անրիի վերադարձը որքանով է ուժեղացրել թիմին, սակայն երևի բոլորդ էլ նկատել եք, որ նրա վերադարձն "Արսենալ" ոգեշնչել է թիմի բոլոր ֆուտբոլիստներին, քանի որ ֆրանսիացին մեծ փորձ ունի, իսկ երիտասարդներն էլ ուշադրությամբ լսում են նրա տված բոլոր խորհուրդները: Հստակ կարող եմ միայն ասել, որ Անրին հայտավորված կլինի ինչպես փետրվարի 11-ին "Սանդեռլենդի" հետ կայանալիք խաղում, այնպես էլ փետրվարի 15-ին "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանաներում "Միլանի" հետ կայանալիք հանդիպմանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 412 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0