Home » 2012 » Օգոստոս » 26 » Արսեն Վենգերը նոր թիմ կստեղծի առանց երախտամոռ օտարազգիների
10:34
Արսեն Վենգերը նոր թիմ կստեղծի առանց երախտամոռ օտարազգիների
 Լոնդոնյան "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կրկին ստիպված է նոր թիմ ստեղծել, սակայն այս անգամ ոչ թե օտարազգիների, այլ հիմնականում բրիտանացի խաղացողների շուրջ, քանի որ վերջիններիս համար "Արսենալն" իրոք շատ ավելի մեծ արժեք է: "Այն բանից հետո, երբ վերջին 3-4 տարում թիմը լքեցին բազմաթիվ բարձրակարգ ու տաղանդավոր խաղացողներ, ես մի բան շատ հստակ հասկացա. ո՛չ իսպանացին, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ աֆրիկացին կհասկանա, թե ինչ մեծ արժեք ունի "Արսենալը" բրիտանական ֆուտբոլի պատմության մեջ: Նմանատիպ խաղացողները ունեն իրենց երազանքների թիմը և հաճախ փորձում են ի կատար ածել իրենց երազանքը, այդ պատճառով էլ արագորեն լքում են մեզ, երբ մի փոքր հայտնի են դառնում աշխարհում: Այժմ մտադիր եմ նոր թիմ ստեղծել, որի հիմքում բրիտանացի խաղացողները կլինեն, ովքեր մեծ նվիրվածություն ունեն և հավատարիմ են մնում իրենց կրթած այս թիմին: Մենք արդեն ունենք Ուիլշերին, Ռեմզիին, Ջենկինսոնին, Չեմբերլենին, Ուոլքոթին: Այս տղաները ապագայում կդառնան "Արսենալին" միշտ հավատարիմ խաղացողներ: Եթե նրանք մնան մեր թիմում, ապա այդ ժամանակ էլ այս թիմը կկարողանա հաղթել ցանկացած մրցակցի ու պատմական կարևոր նվաճումների հասնել",- ասել է Արսեն Վենգերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 326 | Added by: Hartsat | Rating: 3.0/2
Total comments: 0